Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Բնական լուծողական միջոցներ. 168.am

Բնական լուծողական միջոցներ. 168.am

Օրգանիզմի առանձնահատկություններով ու կենսակերպով պայմանավորված՝ նյութափոխանակությունը դանդաղում է, ինչի արդյունքում տոքսիններ են կուտակվում, ավելորդ քաշ, փորկապություն։ Առողջ սննդակարգին հետևելը կարևոր նշանակություն ունի: Կարևոր են նաև պարբերական մարզումները։ Fithacker.ru-ն գրում է, որ այդ խնդրի դեմ պայքարում կարող են օգնել նաև բնական միջոցները, որոնք օրգանիզմի վրա կողմնակի ազդեցություն չեն ունենում։

Սև սալոր։ Սև սալորը լավագույն մրգերից է, որն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Այն պարունակում է նվազագույն քանակով կալորիաներ և մեծ քանակով բջջանյութ։ Սա օգնում է ազատվել տոքսիններից և չկուտակել ավելորդ կիլոգրամներ։


Հալվե։ Չնայած հալվեն առավել հայտնի է որպես կոսմետիկ միջոց, այն նաև հրաշալի բնական միջոց է օրգանիզմը տոքսիններից մաքրելու համար։

Կտավատի սերմեր։ Կտավատի սերմերը կօգնեն լավացնել աղիների աշխատանքը՝ խթանելով ոչ պիտանի նյութերի դուրսբերումն օրգանիզմից։

Դեղձ։ Այս միրգը մեծ քանակով բջջանյութ է պարունակում, ինչի արդյունքում օգնում է ազատվել որովայնում ծանրության զգացումից, միևնույն ժամանակ խթանում է քաշի նվազումն ու տոքսինների դուրսբերումը։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ